Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի երրորդ եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին․ 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի N91 որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին․ 5) Հողամասի վարձակալության պայմանագիրը վերակնքելու և տարեկան վարձավճարը վերանայելու մասին․ 6) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախնական համաձայնություն տալու մասին․ 7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․ 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 188 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 9) Բնակարանը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |