Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի համար 867 որոշման կարգի 3-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 29-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի դիմումը և անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր, 3-րդ փողոց 7 փակուղի 13 տուն հասցեում գտնվող, 07-045-0061-0052 կադաստրային ծածկագրով հողամասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փոխանցվել է 0.12 հա, որը օգտագործվում է Համլետ Բաբաջանյանի կողմից և փաստացի կազմում է 0.22696 հա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համլետ Բաբաջանյանին տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի (ծնված 1961 թվականի փետրվարի 8-ին) սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր, 3-րդ փողոց 7 փակուղի 13 տուն հասցեում գտնվող, 07-045-0061-0052 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.22696 հա մակերեսով (տրամադրված 0.12 հա) բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 292,05 քառակուսի մետր մակերեսով բնակելի շինությունների նկատմամբ, որը փաստացի կառուցվել և օգտագործվել է նրա կողմից 1980-1990 ական թվականներից մինչև այսօր:
2.Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի սեփականության իրավունքը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով տրամադրված 0.12 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 20 տոկոսի չափով հողամասի նկատմամբ իսկ մնացած ավել օգտագործվող 0.08296 հա մակերեսով հողամասը օտարել կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, որը կազմում է 467 322 դրամ:
2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3․ Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: