Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Վարդան Իշխանի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 06082025-07-0085) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Անտառային 1-ին թաղամաս, 11/6 հասցեում գտնվող 0.10464 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0.033112 հա մակերեսով (բաժանվող մաս 2 ) հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Ծաղկաձոր ք., Անտառային 1-ին թաղամաս, 11/6 , իսկ մնացած 0.071528 հա մակերեսով (բաժանվող մաս 1 ) հողամասի հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Անտառային 1-ին թաղամաս, 11/16 հողամաս: