Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 04072022-07-0012) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., հասցեում գտնվող 1.74 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,15388 հա մակերեսով հողամասին (առանձնացվող հատբած 2 ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս, 4/23 անտառտնտեսության տարածք,0,61197 հա մակերեսով հողամասին (առանձնացվող հատբած 1 ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս, 4/24 անտառտնտեսության տարածք, իսկ մնացած 0,97416 հա մակերեսով հողամասին (առանձնացվող հատբած 3 ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս, 4/25 անտառտնտեսության տարածք: