Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 15 որոշումը , Ծաղկաձոր համայնքի ուսանողների դիմումները՝
2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում բարձր առաջադիմություն (միջին որակական գնահատականներ) ունեցող ուսանողներին՝ տրամադրել կրթաթոշակ ամսական 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ 2025 թվականի փետրվար ամսից մինչև հունիս ամիսը ընկած ժամանակահատվածի համար՝ համաձայն հավելվածի: