Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՄԼԵՏ ՎԱԼՈԴՅԱՅԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի համար 867 որոշման կարգի 3-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 29-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի դիմումը և անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր հասցեում գտնվող, 07-045-0382-0007 կադաստրային ծածկագրով հողամասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փոխանցվել է 0.3 հա, որը օգտագործվում է Համլետ Բաբաջանյանի կողմից և փաստացի կազմում է 0.39016 հա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համլետ Բաբաջանյանին տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար,  հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝

1.     Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի (ծնված 1961 թվականի փետրվարի 8-ին) սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ․ Մեղրաձոր հասցեում գտնվող, 07-045-0382-0007 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.39016 հա մակերեսով (տրամադրված 0.3 հա) գյուղատնտեսակաան, որպես ջրովի վարելահող նախատեսված հողամասի նկատմամբ, որը փաստացի կառուցվել և օգտագործվել է նրա կողմից:

2.Ճանաչել Համլետ Վալոդյայի Բաբաջանյանի սեփականության իրավունքը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով տրամադրված 0.3 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 20 տոկոսի չափով հողամասի նկատմամբ իսկ մնացած ավել օգտագործվող 0.03016 հա մակերեսով հողամասը օտարել կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, որը կազմում է 467 322 դրամ:

2.      Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր «Ռուստամ Մաթևոսյանի» կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3․    Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner