Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Մայիս Վոլոդյայի Հովհաննիսյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝
1.Մայիս Վոլոդյայի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Օրբելի եղբայրների փողոց 30/1 հասցեում գտնվող 0,002775 հա մակերեսով 07-005-0008-0194 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2.Մայիս Վոլոդյայի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Օրբելի եղբայրների փողոց 30/2 հասցեում գտնվող 0,00735 հա մակերեսով 07-005-0008-0167 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
3. Նշված փոփոխությունները կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: